Միացյալ Թագավորության արքայազն Ուիլյամն ու իր կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթը, հրապարակել են Սուրբ Ծննդի ավանդական լուսանկարը: Նրանք պատկերված են երեք երեխաների՝ 8-ամյա արքայազն Ջորջի, 6-ամյա արքայադուստր Շառլոտայի և 3 տարեկան արքայազն Լուիի հետ:
Լուսանկարը տեղադրված է Ուիլյամի ու Քեյթի Instagram-ի էջում՝ հետևյալ գրառմամբ. «Ուրախ ենք ձեզ հետ կիսվել այս տարվա Սուրբծննդյան բացիկի համար օգտագործված՝ մեր ընտանիքի նոր լուսանկարով»:
Քենսիգտոնյան պալատից հայտնել են, որ լուսանկարն արվել է Հորդանանում: