Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ մտքերի լայն փոխանակում է տեղի ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգի արդի հարցերի վերաբերյալ: Կողմերը շեշտը դրել են տարածաշրջանային խնդիրների վրա, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում հուսալի կարգավորման հարցերի։