Անկարան շահագրգռված չէ Մոսկվայի հետ հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների դեպքում, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի։
Թուրքիան չի պաշտպանի Ուկրաինային՝ նույնիսկ հաշվի առնելով անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Կիևի հետ ռազմական համագործակցության խորացումը՝ «Բայրաքթար» TB2 անօդաչուների վաճառքի տեսքով:
Ըստ գործակալության աղբյուրի՝ Թուրքիան Ուկրաինայի հարցով քայլերը չի համակարգում Վաշինգտոնի հետ և գործում է ինքնուրույն: Նշվում է, որ Ռեջեփ Էրդողանն ավելի կարևորում է Անկարայի շահերը Սիրիայում, Լիբիայում և Կովկասում, որտեղ, ըստ Bloomberg-ի աղբյուրի, Ռուսաստանը և Թուրքիան հակառակորդներ են: