Ռուսաստանը չի ծրագրում ներխուժել Ուկրաինայի տարածք: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հունական ANT1 հեռուստաալիքի հետ հարցազրույցի ընթացքում:
«Ռուսաստանն իր ուժերը տեղափոխում է իր տարածքում, և մենք կարող ենք մեր ուժերը տեղափոխել ցանկացած ուղղությամբ՝ դեպի այն շրջաններ, որոնք կարող են վտանգ ներկայացնել: Մենք տեսնում ենք, թե ինչպես են ԱՄՆ ռազմական ինքնաթիռները վայրէջք կատարում Ուկրաինայում, ԱՄՆ ռազմական տեխնիկան մոտենում է մեր սահմաններին»,- նշել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ դա խնդիր է, քանի որ «Կիևին դրդում է» Դոնբասում հակամարտության ուժային լուծման։
Նույն հարցազրույցի ժամանակ Պեսկովը նշել է, որ Մոսկվային անհանգստացնում է Հունաստանի տարածքում ՆԱՏՕ-ի զինվորականների կուտակումը: