ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն առկախել է Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի տրամադրումը, փոխանցում է NBCnews-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Ակնկալվում էր, որ որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի նախորդ շաբաթ, սակայն Սպիտակ տունը որոշել է ավելի շատ ժամանակ տալ Ռուսաստանին և Ուկրաինային՝ դիվանագիտական ճանապարհով թուլացնելու սահմանային լարվածությունը։
Գործակալության աղբյուրը չի նշել, թե ինչ է նախատեսված ռազմական օգնության փաթեթով։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ին ուղղված Ուկրաինայի հայցը ներառել է հակաօդային պաշտպանության համակարգեր, հականավային հրթիռներ, Javelin հակատանկային հրթիռներ, արդիականացված հրետանային զինամթերք, բժշկական պարագաներ: