Ասկերանի շրջանում մեկնարկել են Խրամորթ համայնքը շրջկենտրոնին կապող նոր ավտոճանապարհի շինարարական աշխատանքները։
Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են՝ շինարարությունն իրականացվում է ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ, որոնք ապահովում են աշխատանքների անվտանգ իրականացումը։
«Հետպատերազմյան շրջանում, ելնելով առկա իրողություններից, նոր ճանապարհի կառուցումը մեծ կարևորություն ունի, քանի որ այն ոչ միայն կիրառվելու է ռուս խաղաղապահ զորակազմի կողմից որպես երթուղի, այլև Խրամորթ համայնքի բնակիչների համար հանդիսանալու է համայնքի և Ասկերան քաղաքի միջև հաղորդակցության ավելի անվտանգ ճանապարհ։
Ավտոճանապարհի երկարությունը կազմելու է ավելի քան 3.5 կմ։ Մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն հողային աշխատանքների փուլը»,- հայտնում են նախարարությունից: