ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքերը Լիվերպուլում Մեծ յոթնյակի (G7) արտգործնախարարների ձևաչափով հանդիպման շրջանակներում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Լիզ Թրասի և Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Բլինքենն ու Թրասն ընդգծել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համագործակցության կարևորությունը՝ Ուկրաինայի հարցում «Ռուսաստանին զսպելու» գործում: Նրանք քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաև COVID-19-ի դեմ պայքարը:
Բերբոքի հետ հանդիպմանը Բլինքենը քննարկել է Ուկրաինայի «անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության հարցը»: Կողմերը քննարկել են նաև COVID-19-ի դեմ պայքարի, կլիմայական փոփոխությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության և այլ հարցեր: