Լիբանանի հարավում Տյուր նավահանգստային քաղաքում գտնվող պաղեստինյան ճամբարում ուժգին պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տուժել է մոտ մեկ տասնյակ մարդ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դեպքի վայրում գտնվող փրկարարներին և ճամբարում գտնվող պաղեստինյան աղբյուրին:
Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է մահերի չճշտված թվի մասին, սակայն տեղի ԶԼՄ-ները և դեպքի վայրում քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները հայտնել են, որ զոհեր չկան:
Գործակալության տվյալներով՝ պայթյունը որոտացել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը պատկանող զենքի պահեստից: Սկսվել է հետաքննություն: