Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 19-ամյա բնակիչը իր «ՎԱԶ-2107» և «Գրանդ Շիրոկի» մակնիշի մեքենաներում Կալաշնիկովի ինքնաձիգ և ռազմամթերք է պահում:
Դեկտեմբերի 10-ին երիտասարդը, իր վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է ԱԿ ինքնաձիգ՝ 21 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Երիտասարդը ձերբակալվել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. еնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: