Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002 թ.):
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ կիսելով կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնելով զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նշվում է, որ ևս երկու զինծառայող վիրավոր է: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: