Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանից Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին՝ խորհրդի նախագահի 1-ին տեղակալ Ստեֆանի Պերնոդին, նախագահի խորհրդական Սոֆի Քրուզին, միջազգային կապերի բաժնի Քվեբեկի, Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի գործընկերության հարցերով պատասխանատու Ագնես Հերնու Դուկլոսին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի կենտրոնական տարածաշրջանի համանախագահ Ժանին Փալուլյանին: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերություններին և ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր: