Դեկտեմբերի 10-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3454 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge-ն:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3334 մարդ, մահացել է 49 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 882 822 դեպք, որից 825 442-ը՝ ապաքինված: Մահացածների ընդհանուր թիվը 12 631 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 50 623 թեստավորում, այդ թվում 29 925-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 698-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 6.82% է, վերջին 14 օրվանը՝ 8.06%, վերջին 7 օրվանը՝ 7.74%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 287 645 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 9813 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 35 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6266 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1172 անձ: