ՀՀ կառավարության նիստում, որին մասնակցել է Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, ի թիվս այլ մարզերի ծրագրերի քննարկվել է նաև Արագածոտնի մարզպետարանին ՀՀ պետական բյուջեից գումար հատկատնելու հարցը՝ Մելիքգյուղ, Օհանավան, Ներքին Բազմաբերդ և Շամիրամ համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու նպատակով:
ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ պետական բյուջեից մարզին հատկացվել է 48 միլիոն 682.9 հազար դրամ, որով կհամաֆինանսավորվեն հետևյալ ծրագրերը.
Մելիքգյուղ համայնքի խմելու ջրի ջրագծի հիմնանորոգում՝ 13 միլիոն 338.8 հազար դրամ:
Ներքին Բազմաբերդ համայնքի ջրամատակարարման ներտնտեսային ճյուղի արտաքին կոյուղագծի վերակառուցում՝ 6 միլիոն 127.7 հազար դրամ:
Օհանավան համայնքի ներհամայնքային փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում և ասֆալտբետոնե ծածկույթի կապիտալ նորոգում՝ 15 միլիոն 481.6 հազար դրամ:
Շամիրամ համայնքի 5-րդ փողոցի 2-րդ նրբ․,4-րդ փողոցի 1-ին նրբ․ և 1-ին փակուղի, 3-րդ փողոցի 1-ին նրբ․, 2-րդ փողոցի 2-րդ նրբ․, 1-ին փող․, 1-ին փող․ 3-րդ և 6-րդ նրբանցների ասֆալտապատում՝ 13 միլիոն 734.8 հազար դրամ:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: