Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հետ՝ հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
«Փոխընբռման և կառուցողական մթնոլորտում քննարկվել են երկկողմ հրատապ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգը»,- ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ: