ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հակոբ Սիմիդյանին ՀՀ շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Հակոբ Սիմիդյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:
ՀՀ նախագահի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանն ազատվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար: