Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Սյունիք գյուղում շրջայցի ժամանակ ստուգել են Կապան քաղաքի 66-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: