Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերուց 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Նրանք մեղադրվում են մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Հիշեցնենք, որ այս զինծառայողները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին սահմանին ադրբեջանական ագրեսիայի պատճառով տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան