ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը դուրս է եկել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ երեկ ԱԺ նախագահն ստացել է պատգամավոր Իշխան Զաքարյանի գրությունը, որով վերջինս հայտնում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետի համաձայն` դուրս է եկել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր: