Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց ռեժիմով նիստին:
Վարչապետը նշել է, որ ԵԱՏՄ գործակցության գլխավոր ուղղություններից մեկը պետք է դառնա միության ներքին շուկայի զարգացումը:
«Առանց խոչընդոտների ներքին շուկայի զարգացումը կնպաստի մեր պետությունների տնտեսական աճին, մրցակցության բարձրացմանը, բիզնեսի ակտիվացմանը, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության կրճատմանը:
Ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումն ու խորացումը կնպաստեն միության պետությունների տնտեսությունների կառուցվածքային վերափոխմանը, արդիականացմանը և դիվերսիֆիկացմանը, որը կարևոր նշանակություն ունի համաշխարհային գների տատանման, գլոբալ տնտեսության ճգնաժամերի խորացման պայմաններում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: