68 կողմ ձայնով Եղիշե Սողոմոնյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Խորհրդարանն այսօր ընդունել է նաև 2022-ի պետական բյուջեի օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի լրամշակված տարբերակում վերանայվել են եկամուտների ու ծախսերի տողերը:
Կառավարությունն առաջարկում է նաև մինչև 2024-ի հունվարի 1-ը երկարաձգել էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման ու օտարման համար գործող արտոնությունները: Օրենսդիրն այսօր քննարկել և մերժել է «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել հայհոյանքը քրեականացնող հոդվածը:
Մանրամասները՝ տեսանյութում