Սահմանազատման ու սահմանագծման համար Հայաստան Մոսկվայից խումբ չի ժամանել. հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Նա չի հերքել, որ Մոսկվայից պարբերաբար տարբեր խմբեր են գալիս Հայաստան, բայց հիշեցրել է, որ ՌԴ-ն այստեղ ռազմաբազա ունի, և խմբերը կարող են ժամանել ու իրենց խնդիրները քննարկել:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև դիրքերի կահավորմանը, նշել, որ մինչև տարեվերջ աշխատանքները կավարտեն:
Արման Սարգսյան - Ամեն ինչ իրականացվում է, որպեսզի պատշաճ կահավորում, ինժեներական աշխատանքներ իրականացվեն, ինչպես կարգն է:
Տարուց ավելի կահավորվում են, տեսանյութեր էլ կան, թե ինչպիսի հրաշալի մոդուլային տնակներ ենք կառուցել, որոնք պատշաճ հնարավորություն են ստեղծում մեր զինծառայողներին հերթափոխ իրականացնելու, քնելու, տաքանալու: Իրենք ապահովված են և՛ վառելափայտով, և՛ բրիկետով: Ամեն ինչ ՀՀ պաշտպանության նախարարությունը և պետությունն անում են այս վիճակը շտկելու համար:
Հեղինակ՝ Անի Օհանյան