Սահմանադրական դատարանը հրապարակել է պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը:
Բարձր դատարանի որոշման համաձայն՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ և չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:
Նշենք, որ «Հայաստան» դաշինքը ՍԴ էր դիմել իրենց կալանավորված պատգամավորների հարցով:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան