ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռոմանոս Պետրոսյանին ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Ռոմանոս Պետրոսյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Տիգրան Ուլիխանյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից: