Կառավարության այսօրվա նիստում 70 մլն 721,7 հազար դրամ է հատկացվել Արմավիրի մարզի 5 համայնքում սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը: Հինգ համայնքներն իրենց մասով ֆինանսավորվել են, և պետության ֆինանսավորման անհրաժեշտությունն էր առաջացել, որի համար ըստ ծրագրերի կտրամադրվի՝
2 մլն 292,8 հազար դրամ՝ Հացիկ համայնքի 16-րդ փողոի 4-րդ նրբանցքի թիվ 2 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման համար, 8 մլն դրամ՝ Պտղունք համայնքի Արաբո, Այգեստան, Եսայի Յաղուբյան փողոցների գազիֆիկացման համար, 4 մլն 363,6 հազար դրամ՝ Ջրաշեն համայնքի 1-ին փողոցի կենտրոնական ճանապարհի մայթերի կառուցման համար, 9 մլն 115,4 հազար դրամ՝ Արգավանդ համայնքի ոռոգման մայր ջրանցքի 1-ին փողոցի ԼՌ-60վաքերով ճյուղի 575մ հատվածի վերակառուցման շինարարական աշխատանքների համար, 46 մլն 861,9 հազար դրամ՝ Զարթոնք համայնքի մանկապարտեզի կառուցման համար: