ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի և ԵԽ Համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտտիրի գլխավորությամբ։
Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ բազմաշերտ համագործակցությունը։
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհավորել է նախարարին Հայաստանում անցկացված ընտրությունների կապակցությամբ և ընդգծել է, որ դրանց որակը ևս մեկ անգամ փաստում է, որ ժողովրդավարությունն իրապես արդեն իրողություն է Հայաստանում։
Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին Հայաստանում ընտրությունները դիտարկելու և տրված գնահատականի համար։
Հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև 2020 թ․ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց խնդիրները։
ԵԽ Համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտտիրին ընդգծել է, որ ԵԽ-ն պատրաստ է քննարկելու երկարաժամկետ և հեռանկարային նոր ծրագիր, որի շրջանակներում հնարավոր կլինի օժանդակություն տրամադրել՝ ուղղված տեղահանության խնդիրների երկարաժամկետ լուծմանը։
ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է անհրաժեշտ տեղեկատվությունը, առկա պատկերը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել ծրագրի մանրամասները։
Նախարարն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է նաև ԵԽ աջակցությունը տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցում։