Ազգային ժողովը 61 կողմ, 19 դեմ ձայներով ընդունեց «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» նախագիծը:
Ըստ նախագծի լրամշակված տարբերակի՝ բյուջեի եկամուտները 2022 թվականին կկազմեն 1 տրիլիոն 947,8 մլրդ դրամ, ծախսերը` 2 տրիլիոն 184 մլրդ դրամ, իսկ պակասուրդը` 236, 2 մլրդ դրամ:
Բացի նշված ծախսերից, առաջնահերթությունների հավելվածում ներառված են 85 մլրդ 556 մլն դրամի չափով լրացուցիչ միջոցառումներ, որոնք կարող են իրականացվել, եթե բյուջեի եկամուտները գերազանցեն նախատեսված չափը, կամ նախատեսված ծախսային միջոցառումների մի մասն իրականացվի պակաս արժեքով: