ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ագնեսա Աղաբաբյանին Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝
Ագնեսա Ռաֆիկի Աղաբաբյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար»,- նշված է որոշման մեջ: