ԱՄՆ դաշնային կառավարությունը մինչև 2035 թվականը կդադարեցնի ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների գնումները: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Հրամանագրի համաձայն՝ մինչև 2027 թ. պետական կառույցները լիովին կհրաժարվեն բենզին և դիզվառելիք օգտագործող մարդատար ավտոմեքենաներ գնելուց: Որոշակի բացառություններ կարվեն ռազմական և տիեզերական ծրագրերի համար:
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարությանն այժմ պատկանում է ավելի քան 650 հազար ավտոմեքենա, տարեկան ձեռք է բերվում մոտ 50 հազար ավտոմեքենա: Ներկայումս էլեկտրամոբիլները կազմում են ԱՄՆ դաշնային ավտոպարկի ընդամենը 0,5 տոկոսը։ 2020 թ. իշխանությունները 730 մլն դոլար են ծախսել վառելիք գնելու համար։