Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը չխորանա: Այդ մասին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Ադրբեջանի կողմից հայ խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ «Լուրերի» հարցին:
«Որպես միջնորդ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, որպես կողմ, որը խաղաղարար ջանքերի մի ամբողջ համալիր է ձեռնարկում, մենք ամեն ինչ անում ենք իրավիճակը տարբեր ուղղություններով կայունացնելու համար։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Զախարովայի խոսքով՝ դա բարդ է երաշխավորել, քանի որ հակամարտությունն արդեն երկար ժամանակ է, ինչ գոյություն ունի: