Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցում կա դրական ըմբռնում, փոխանցում է ТАСС-ը:
«Ներկայումս ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի շուրջ աշխատանքը շարունակվում է, կա դրական տեղաշարժ, ըմբռնում: Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի: Եվ ռուս խաղաղապահներն այդ գործն ավարտին կհասցնեն»,-ասել է Մուրադովը:
«Որպես զինվորական՝ ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացողություններ են նրանք ունեցել: Ես հիշում եմ առաջին թռիչքը դեպի Բաքու, և վերադարձին ես տեսել եմ գերիներին: Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում, ես տեսա նրանց արցունքները: Նրանք չէին հավատում, որ վերադարձել են տուն»,- նշել է Մուրադովը: