Իրանի և միջնորդների հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա և Չինաստան) համատեղ հանձնաժողովի հերթական նիստը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Վիեննայում: Այս մասին ասվում է Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից ԵՄ պատվիրակության տարածած հայտարարության մեջ։
Բանակցությունների յոթերորդ փուլը մեկնարկել է նոյեմբերի 29-ին և ավարտվել դեկտեմբերի 3-ին: Մասնակիցները վերադարձել են իրենց երկրներ՝ երկխոսության շարունակումից առաջ լրացուցիչ խորհրդակցությունների համար:
Թեհրանից հայտարարել են, որ բանակցությունների ընթացքում կողմերին ներկայացվել է միջուկային գործարքի վերսկսման մասին համաձայնագրի նախագիծ՝ երկու փաստաթղթի տեսքով: Դրանք ուղղված են ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանը և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի:
ԱՄՆ պատվիրակությունը չի մասնակցում Իրանի հետ ուղղակի բանակցություններին, ինչպես նաև համատեղ հանձնաժողովի նիստերին, սակայն առանձին խորհրդակցություններ է անցկացնում միջուկային համաձայնագրի մյուս մասնակիցների հետ: