Մարդու իրավունքների պաշտպանության CIVICUS միջազգային կազմակերպությունը հրապարակել է 2021 թ. տարեկան զեկույցը, որի համաձայն՝ Ադրբեջանը ընդգրկվել է մարդու իրավունքների և ազատությունների ամենամեծ խախտումներով 24 երկրների ցանկում:
Այդ ցանկում տեղ են գտել նաև՝ Իրաքը, Սիրիան, Եգիպտոսը, Լիբիան, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Եմենը և այլն:
Զեկույցում նշվում է նաև, որ աշխարհում 10 մարդուց 9-ը ապրում են այնպիսի երկրում, որտեղ քաղաքացիական ազատությունները լրջորեն սահմանափակված են: Որպես 2021 թ. քաղաքացիական ազատությունների ամենատարածված խախտում՝ նշվում է ցուցարարների ձերբակալությունը:
Զեկույցում նշվում է, որ ամբողջ աշխարհում COVID-19-ը շարունակում է օգտագործվել որպես մարդկանց իրավունքները սահմանափակելու արդարացում: