ԱՄՆ-ի հրավիրած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը Երևանը գնահատում է որպես Ադրբեջանին հակազդելու հնարավորություն: Այդ մասին ռուսական Известия թերթին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Երևանը մտադիր է օգտագործել միջազգային բոլոր հնարավոր հարթակները Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիային, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների շարունակական խախտումներին հակազդելու նպատակով, ինչն ընդհանուր առմամբ ժողովրդավարության սպառնալիք է»,- ասել Հունանյանը:
Այսօր մեկնարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավիրած «Հանուն ժողովրդավարության» առցանց գագաթնաժողովը: Այն կանցկացվի դեկտեմբերի 9-10-ը և կներգրավի մասնակիցների ավելի քան 100 երկրներից, ինչպես նաև ՀԿ-ների, գործարարների, բարեգործական կազմակերպությունների և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների:
Հայաստանը նույնպես հրավիրված է գագաթնաժողովին: Թուրքիան և Ադրբեջանը, ինչպես նաև Չինաստանը և ՌԴ-ն չեն հրավիրվել միջոցառմանը: