Վաղը Արցախում տեղի կունենա առաջին հեռուստամարաթոնը: «Կանգնի՛ր Արցախի կողքին» կարգախոսով դրամահավաքը միտված է նպաստել Արցախի հետպատերազմական խնդիրների լուծմանը:
Ռուդիկ Հյուսնունց, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական - Մենք կարգախոս ենք ընտրել՝ «Կանգնի՛ր Արցախի կողքին»: Այսօր է պահը, այսօր է ժամանակը:
Հեռուստամարաթոնը կազմակերպում է Արցախի բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն հիմնադրամը՝ գործակցելով Արցախի հանրային հեռուստաընկերության հետ: 5 ժամ տևողությամբ մարաթոնը կմեկնարկի ժամը 21:00-ին:
Արսեն Եսայան, ռեժիսոր - Նախապատրաստական աշխատանքների վրա շատ քիչ ժամանակ էր հատկացված, քան սովորաբար պահանջվում է նման ծավալի միջոցառուման համար, ուստի օգտագործել ենք ձեռքի տակ եղած այս պահի տեխնիկական հնարավորությունները և փորձել ենք շատ կարճ ժամկետում տեղավորվել:
Արմինե Հայրիյան, լրագրող - Յուրաքանչյուրս ինչ-որ չափով մեր գիտելիքների, մեր մտքի, մեր առաքելության, մեր հմտությունների, տաղանդների չափով ինչ-որ մի բան անենք, որպեսզի Արցախը թեկուզ ոգևորվի ու գործի:
Մարաթոնի գաղափարը ծնվել է հարյուրավոր հեռախոսազանգերից հետո, երբ մարդիկ պատրաստակամ են եղել օգնել Արցախին՝ ասում է նախագահի գլխավոր խորհրդականն ու հավելում՝ ծախսերի մասին պարբերաբար հանրային հաշվետվություն են ներկայացնելու:
Ռուդիկ Հյուսնունց - Մեր նպատակը միայն գումար հավաքելը չէ: Մեր նպատակը համահայկական ռեոսուրսները մեջտեղ բերելն է թե՛ ուսուցիչների, թե՛ բժիշկների մակարդակով և թե՛ ընդհանրապես, մասնագետների, գիտնականների մակարդակով, թող գան ու կանգնեն Արցախի կողքին:
«Կանգնի՛ր Արցախի կողքին» դրամահավաքը շարունակվելու է 15 օր: