ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սադրիչ հռետորաբանության վերաբերյալ «Լուրերի» թղթակցի հարցին:
«Մենք ելնում ենք նրանից, որ անհրաժեշտ է զերծ մնալ այնպիսի հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են արգելակել բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև հանգեցնել հակամարտության սրմանը և իրավիճակի խորացմանը»,- ասել է Զախարովան: