Դեկտեմբերի 16-ին «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի թիմային ձևաչափով բռնցքամարտի մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Ուկրաինայի և Վրաստանի հավաքականները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Հայաստանն ու Ուկրաինան մրցաշարում ներկայացված կլինեն երկու թիմով: Բռնցքամարտիկները կմրցեն բոլոր 13 քաշային կարգերում: Ռինգ դուրս կգան նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:
Հայաստանի հավաքականի մարզչական կազմն իրենց ուժերը փորձելու հնարավորություն կտան հավաքականի առաջին և երկրորդ համարներին: Հավաքականում կլինեն նաև նոր անուններ: