Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ, «Պեկին-2022»-ի համակարգող հանձնաժողովի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը բացառել է ձմեռային Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով հետաձգելու տարբերակը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
«Մեր պատասխանը ոչ է: Մենք սովորել ենք ճկուն լինել և արագ հարմարվել: Ունենք շատ ուժեղ թիմ, ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի համակարգը կարողանա հաղթահարել կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերները, կազմակերիչները պատրաստ են ցանկացած սցենարի:
Վստահ ենք, որ խաղերը չեն հետաձգվի և պատրաստ ենք ամեն ինչի: Խաղերը կսկսենք ժամանակին, և մարզահանդեսը չափազանց անվտանգ կլինի կորոնավիրուսի առումով»,- նշել է նա: