Դեկտեմբերի 8-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4226 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4091 մարդ, մահացել է 53 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 875 806, այստեղից ապաքինվել է 817 963 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 519:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 55 130 թեստավորում, այդ թվում 33 673-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 21 457-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 7.67% է, վերջին 14 օրվանը՝ 8.31%, վերջին 7 օրվանը՝ 7.96%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 264 582 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 11 943 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 39 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6371 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1189 անձ: