Բրոկոլի, հազար, կոլրաբի և այլ մշակաբույսեր․ Վանաձորի համար 27 դպրոցում հիմնված ջերմոցի բարիքներն են, որոնք շուտով կներառվեն աշակերտների սննդի մեջ։ Հայաստանի կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ ստանձնել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումն ու իրականացումը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան - Ուրախությամբ եմ նշում, որ 44 համայնքում ստեղծվել են կարողություններ, որտեղ աշակերտները կարող են հենց փոքր տարիքից ներգրավված լինել գյուղատնտեսական գործունեության մեջ։
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչ - Կառավարության, վարչապետի և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ՊՀԾ-ի այս շատ կարևոր ծրագիրը լրացուցիչ մոտիվացիա և ռեսուրսներ է բերում գյուղական շրջաններին, ֆերմերներին՝ շարունակելու հավատալ իրենց:
Գործակցության շրջանակում Լոռու մարզի Շահումյան, Դարպաս և Վանաձոր համայնքների 3 դպրոցում տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, ստեղծվել են ջերմոցներ, այգիներ և ճաշարաններ, որտեղ աշակերտները հնարավորություն ունեն ոչ միայն օգտվելու տաք սննդից, այլև անձամբ մասնակցելու բերքի ստացման գործընթացին։
Դարպասի միջնակարգ դպրոցի տնօրեն Ծովինար Թազայան - Ձմեռվա համար պահեստավորել ենք երեխաների համար, ունենք կանաչ լոբի, մտադիր ենք վաղը տապակել այն, ունենք բրոկոլի՝ փլավների հետ թարմ սալաթներ ունենալու համար, վարունգ ունենք պահեստավորած։
Արման Խոջոյան - Աշակերտները ուսանելով դպրոցներում՝ կարողանում են այդ գիտելիքը տանել տուն և կիրառելի դարձնել տանը։ Ցուցադրվում են, որ փոքր տարածքներում, ինտենսիվ այգեգործությամբ օրինակը եթե բերեմ, փոքր տարածքներում հնարավոր է ստեղծել այնպիսի այգի, որը գուցե ավել շատ եկամտաբեր լինի, քան տարածքով ավելի մեծ այգիներն են։
Ծրագրում նաև կրթական տարր կա՝ ասում է նախարարի տեղակալը, նկատում՝ հիմնված այգիների ու ջերմոցների շնորհիվ աշակերտների մեջ հետաքրքրություն է առաջանում գյուղատնտեսության ու այս ոլորտում ներդրված նոր տեխնոլոգիաների հանդեպ, ինչը նպաստում է հետագայում գիտական գյուղատնտեսության զարգացմանը։
Արման Խոջոյան - Պետական օժանդակության ծրագրերը, որոնք որ գործում են, խթանում են նման գյուղատնտեսությունը: Դրանք ինտենսիվ այգիներն են, ջերմոցների կիրառումն է, հատապտղանոցներն են։ Եվ մենք տեսնում ենք արդեն բարձրարժեք մշակաբույսերի արտադրություն։ Սա կարծես թե գալիս է նաև լրացնելու պետական օիժանդակության ծրագրերը, քանի որ հասանելիություն է ստեղծում հենց համայնքներում։
Ծրագրի շնորհիվ 2010 թվականից ստեղծվել է 16 դպրոցահեն ջերմոց, 15 դպրոցական այգի, 86 դպրոց հագեցվել է արևային էներգիայի մարտկոցներով:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան