Լեռնակերտ գյուղի մայրուղուն կապող ճանապարհի վրա գտնվող կամրջի՝ նոյեմբերի 29-ին փլուզված հատվածը Շիրակի մարզպետի հանձնարարությամբ վերականգնվել է՝ տեղեկացնում են մարզպետարանից:
Շիրակի մարզպետարանի, Լեռնակերտ համայնքի և Արթիկի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Ճանշին» ՓԲԸ մասնակցությամբ իրականացվել են կամրջի փլուզված հատվածի վերանորոգման աշխատանքներ, միակողմանի երթևեկելի դարձած ճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է։
Շիրակի մարզպետարանն առաջարկ է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ կամուրջի հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկել 2022 թվականի կապիտալ ծախսերի ծրագրում։