Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը՝ ապատեղեկություն է։
Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: