Դեկտեմբերի 8-10 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ՝ մասնակցելու Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետի հետ միասին կմասնակցի «Հայաստանի էսպլանադի» (այգու) պաշտոնական բացման արարողությանը:
Տեղի կունենան նաև հանդիպումներ այլ գործընկերների հետ: