Կոմունիկացիաների բացում ապահովելու ենք, մենք դրանում հետաքրքրված ենք: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսելով հարցի իրավական հատվածի մասին՝ Փաշինյանն ընդգծեց՝ «որ ճանապարհը պետք է լինի Հայաստանի սուվերենության ներքո և ՀՀ օրենսդրությամբ պիտի գործի՝ դա մեր ընդհանուր ընկալումն է, դա ՀՀ պաշտոնական տեսակետն է»:
ՀՀ վարչապետը խոսեց նաև երթուղիների մասին:
«Հարցը կբաժանեի 2 մասի՝ երկաթուղային երթուղի, որտեղ մենք մի տարբերակ ունենք՝ դա Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին է, որը պետք է վերականգնվի: Իսկ ավտոմոբիլային ճանապարհների հետ կապված մենք մի քանի տարբերակ ենք քննարկում, հույս ունեմ, որ մենք կգանք արագ լուծումների և համաձայնեցումների»,- ասաց Փաշինյանը: