ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դեկտեմբերի 14-20-ը Երևանում կանցկացնի Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը։
Այս տարի այն կրում է «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը։
Փառատոնային չորս համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացնի 20-րդ դարի այդ խոշորագույն կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Չայկովսկու դաշնամուրային թիվ 1 և թիվ 2 կոնցերտները, 12-րդ սիմֆոնիան, Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, 7-րդ սիմֆոնիան, Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, 2-րդ սիմֆոնիան՝ «Զանգով սիմֆոնիա»։
Փառատոնը կեզրափակվի «Խաչատրյան ջազ» համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։
Փառատոնի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան անվանի երաժիշտներ Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր), Վալենտինա Լիսիցան (դաշնամուր), Նիկիտա Բորիսոգլեբսկին (ջութակ), Վահագն Հայրապետյանը (դաշնամուր)։
Տեղեկացնենք նաև, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերին դարձել է «Եվրոպական փառատոների ասոցիացիայի» անդամ։