Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 410 նոր դեպք, իրականացվել է 8485 թեստավորում: Առողջացել է 408 քաղաքացի, գրանցվել է մահվան 10 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341 468 դեպք, որոնցից 322 814-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9462 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7728 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1464 է:
Ընդհանուր կատարվել է 2 419 770 թեստավորում: