Քիչ առաջ ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հանդիպումը՝ Ադրբեջանում գտնվող գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ:
Հանդիպմանը մասնակցել են հարազատներից 10 հոգի, այդ թվում՝ զինծառայողների մայրեր: Հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով: Համաձայն պայմանավորվածության՝ այլ մանրամասներ չեն ներկայացվում:
Թեմայի վերաբերյալ Ալեն Սիմոնյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ շեշտելով, որ Բոլոր գերիների Հայաստան վերադարձի ուղղությամբ տարվող ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու:
«Քիչ առաջ ավարտվեց հանդիպումս գերիների և անհետ կորածների հարազատների հետ:
Բոլոր տղաների ողջ և առողջ Հայաստան վերադարձի ուղղությամբ տարվող մեր ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու: Շնորհակալ եմ հանդիպման համար»,- գրել է ԱԺ նախագահը: