ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կորոնավիրուսով վարակվածների հետ շփվելուց հետո ինքնամեկուսացել է և չեղարկել առաջիկա բոլոր դեմառդեմ հանդիպումները՝ հաղորդում է France 24-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վարակվածների հետ շփումը տեղի է ունեցել երեքշաբթի։ ТАСС-ն էլ նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիվանդության ախտանշաններ չունի, առաջին թեստի արդյունքը բացասական է եղել։ Այնուամենայնիվ, Գուտերեշը, որպես նախազգուշական միջոց, որոշել է աշխատել տնից՝ սպասելով դեկտեմբերի 9-ի վերստուգմանը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անարդար ու անարդյունավետ էր համարել մի շարք երկրների մուտքի սահմանափակումների կիրառումը Օմիկրոն շտամի պատճառով։ Միաժամանակ, նա կոչ է արել ուժեղացնել հսկողությունը նոր շտամի տարածման նկատմամբ, որպեսզի թույլ չտրվի աշխարհին «փակվել» և նորից ընդհատել տնտեսական փոխգործակցությունը։