Ես ուզում եմ նախ կետ առ կետ վերահաստատել այն հայտարարությունը, որը մեր արտաքին գործերի նախարարությունը տարածեց՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա կրկին հաստատեց, որ քննարկումները կամ բանակցությունները հիմնված են նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և Սոչիի՝ եռակողմ ստորագրված հայտարարությունների հենքի և հիմքի վրա:
«Դրանց շրջանակներից դուրս որևէ հարց նույնիսկ չի քննարկվում, ըստ այդմ խոսել ինչ-որ բանավոր քննարկումների կամ բանավոր պայմանավորվածությունների մասին՝ անտեղի է, բացարձակ անտեղի է»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ Հայաստանը մինչ օրս հետևողական է եղել և կատարում է կամ փորձում է լիարժեք կատարել այն կետերը, որոնց տակ ստորագրել է:
«Այդ շրջանակներից դուրս որևէ բան չի իրականացվում»,- ընդգծեց ՀՀ փոխվարչապետը: