Դեկտեմբերի 7-ը երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է:
Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջել է բացառել գերիների նկատմամբ բռնությունները, կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը, բացառել և պատժել հայկական մշակութային ժառանգության պղծումն ու վանդալիզմի բոլոր դեպքերը:
Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում չխոչընդոտել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող պայմանավորվածությունների իրագործմանը. արտգործնախարարություն:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ:
Ադրբեջանի արտգործնախարարը և Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները:
Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջնահերթ խնդիրներից է․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչների հետ:
Հունաստանի արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել հրաժարվել Աթենքի դեմ պատերազմի սպառնալիքից:
Բաքվում ոստիկանությունը ցրել է դատապարտյալների հարազատների բողոքի ակցիան:
Հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք: Առողջացել է 522, մահացել 27 մարդ: