Առաջիկա շաբաթների ընթացքում Եվրամիությունը Քաբուլում ներկայացուցչություն կբացի, սակայն դա չի նշանակում, որ Բրյուսելը ճանաչում է Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» արմատական շարժմանը: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։
Նա նշել է, որ ԵՄ-ն աշխատում է Քաբուլում նվազագույն ներկայություն ապահովելու ուղղությամբ: Մասրալիի խոսքով՝ դա անհրաժեշտ է Աֆղանստանի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ մի շարք եվրոպական երկրներ համատեղ դիվանագիտական առաքելություն կբացեն Աֆղանստանում: Նրա խոսքով՝ այդպիսով Աֆղանստանում նախկինում աշխատած դիվանագետները կկարողանան վերադառնալ Քաբուլում իրենց աշխատանքին: